ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Կասիլիասը կարող է վերադառնալ

Կասիլիասը կարող է վերադառնալ
13.11.2017 | 16:30

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Լոպետեգին խոսել է հավաքական Իկեր Կասիլիասի վերադարձի հնարավորության մասին, նշելով, որ ինքը հավաքականի դռները չի փակել նրա առաջ, և «ամեն ինչ նրա ձեռքում է»:


Տեղեկացնենք, որ երկրի ազգայինի ու Մադրիդի «Ռեալի» երկարամյա դարպասապահի գործերը սկսեցին վատ գնալ այն բանից հետո, երբ Մոուրինյոն տևական ժամանակով նրան նստեցրեց փոխարինողների նստարանին այն բանի համար, ինչ է թե ֆուտբոլիստը «Բարսելոնի» հետ «Ռեալի» համար անհաջող խաղից հետո հանդիպել էր կատալոնյան ակումբի մի քանի ֆուտբոլիստների հետ ու հորդորել, որ իրենք մրցակիցներ են միայն ակումբային խաղերում, սակայն չպիտի մոռանալ, որ իրենց միավորում է երկրի ընտրանին:
Ավելին, պահեստայինների նստարանին նստած Կասիլիասին այդ ժամանակ երկրի թիվ մեկ թիմի դարպասի պաշտպանությունն էր վստահում Վիսենտե դել Բոսկեն՝ պորտուգալացուն անուղղակի հասկացնելով, որ Կասիլիասն ազգային արժեք է:


Ինչև: Անվստահության այդ փուլում էլ դարպասապահը հայտնվեց պորտուգալական «Պորտուում», որտեղ էլ խաղում է առայսօր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ